ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Սպասարկման կենտրոն

Հաճախորդների սպասարկման կենտրոնի հեռախոսահամարները`

010 546154

099 546154

055 546154

093 546154

«Հաճելի պահեր» ակցիայի ամփոփ նկարագիր
16.07.2010 12:33    PDF Печать E-mail

Ակցիան իրականացվում է 2010 թվականի հուլիսի 15-ից մինչև 2010 թվականի սեպտեմբերի 15-ը (այսուհետ` Ակցիայի ժամկետ):

Ակցիայի ժամկետի ընթացքում յուրաքանչյուր օր Ակցիայի հաղթող կճանաչվի մինչև 8 մասնակից: Ակցիայի հաղթող կճանաչվեն այն մասնակիցները, որոնք կհանդիսանան Ակցիայի ժամկետի ընթացքում տվյալ օրվա ժամը 09:00:00-ից մինչև ժամը 18:00:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գործող էլեկտրոնային հաղորդակցության օպերատորների («ԱրմենՏել») ՓԲԸ («Beeline»), «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ («ՎիվաՍել»), «Օրանժ Արմենիա» ՓԲԸ («Օրանժ»)) կողմից մատուցվող բջջային կապի ծառայությունների դիմաց «ՄեգաՓեյ» ակնթարթային վճարումների համակարգի վճարային տերմինալների միջոցով վճարում կատարած յուրաքանչյուր 1000-րդ վճարողը: Ակցիայի գործողությունը տվյալ օրվա ընթացքում դադարեցվում է, եթե լրացել է ժամը 18:00:00-ն կամ Ակցիայի հաղթող ճանաչվել են արդեն 8 մասնակից: Վճարողը նույն օրվա ընթացքում Ակցիայի հաղթող կարող է ճանաչվել մեկից ավելի անգամ:

Ակցիայի շրջանակներում հաղթող ճանաչված բջջային հեռախոսահամարների հաշվին «Մեգա Պանտերա» ՍՊԸ-ի կողմից անմիջապես կփոխանցվի 1000 ՀՀ դրամ: