ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Սպասարկման կենտրոն

Հաճախորդների սպասարկման կենտրոնի հեռախոսահամարները`

010 546154

099 546154

055 546154

093 546154

«Մեգա Պանտերա»-ն սկսել է համագործակցել www.еstate.am կայքի հետ
25.06.2011 10:40    PDF Печать E-mail

“Մեգա Պանտերա” ընկերությունը հայտարարել է “Բոնսաի” ընկերության հետ համագործակցության մեկնարկի մասին: Վերջինիս պատկանում է  անշարժ գույքի առք ու վաճառք իրականացնող www.estate.am ինտերնետ-կայքը:
Այսուհետ www.estate.am-ի VIP-ծառայությունների եւ հատուկ առաջակների համար կարելի է վճարումներ իրականացնել MegaPay համակարգի տերմինալների միջոցով` առանց հավելավճարի, մատչելի ինտեֆեյսի կիրառմամբ:
Հաշվի լիցքավորման համար անհրաժեշտ է գլխավոր մենյուում ընտրել “այլ վճարումներ” խմբի կոճակը, ցուցակում ընտրել «estate.am» կոճակը, լրացնել վճարողի իդենտիֆիկացիոն համարը եւ իրականացնել վճարումը: Վճարումից հետո վճարողին կտրոն է տրվում:
Վճարումը կարելի է իրականացնել MegaPay համակարգի 365 վճարային տերմինալներում, որոնցից 288-ը գտնվում են մայրաքաղաքում, 77-ը` Հայաստանի խոշոր քաղաքներում եւ գյուղերում:
Անշարժ գույքի հետ կապված գործարքները www.estate.am կայքում կատարվում են առանց միջնորդի, իրականացվում են հատուկ ծառայություններ տրամադրող ակցիաներ:

 
“ՄեգաՓեյ”-ը ծածկում է “ՀայՌուսգազարդ”-ի կողմից սպասարկվող բնակավայրերի 85 %
PDF Печать E-mail

“Մեգա Պանտերա” ընկերությունը տեղեկացնում է, որ այսուհետ Գավառ քաղաքի բնակիչները կարող են  սպառած գազի եւ սպասարկման դիմաց վճարումներ կատարել “ՄեգաՓեյ” համակարգի տերմինալային ցանցի կամ վճարման կետերի միջոցով:

Վճարումները կարելի է կատարել նաեւ “Մեգա Պանտերա” ընկերության հետ համագործակցող բանկերի մասնաճյուղերում, մասնավորապես՝ Անելիք բանկ, Հայկական զարգացման բանկ, ՊրոԿրեդիտ բանկ:

“Ավելացնելով մեր համակարգում “ՀայՌուսգազարդ” ընկերության եւս մեկ մասնաճյուղ, մենք գրեթե ծածկում ենք այդ ընկերության կողմից սպասարկվող ՀՀ բնակավայրերի 85 %, իսկ մինչեւ տարվա վերջ նպատակ ունենք ծածկել այն 100 %” - ասաց ընկերության առեւտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանը:

 
«Մեգա Պանտերա»-ն սկսել է համագործակցել «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերության հետ
PDF Печать E-mail

«Մեգա Պանտերա» ընկերությունը հայտարարել է «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերության հետ համագործակցության մեկնարկի մասին:

Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր խաղադրույքներ են կատարում «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերության ինտերնետային կայքի միջոցով, այսուհետ կարող են իրենց էլեկտրոնային հաշվեհամարները լիցքավորել MegaPay ակնթարթային վճարումների համակարգի տերմինալների միջոցով: Վճարումը կատարվում է առանց միջնորդավճարի, պարզեցված եղանակով:

Մասնավորապես, անհրաժեշտ է գլխավոր մենյուում ընտրել «Եվրոֆուտբոլ» կոճակը, մուտքագրել հաշվեհամարը եւ կատարել վճարում որից հետո վճարողին կտրամադրվի անդորրագիր: Վճարումներ կատարելու համար կարելի է նաեւ այցելել «այլ ծառայություններ» բաժին:

«Ավելացնելով մեր համակարգում այս ընկերությանը` մենք ապահովում ենք ՀՀ գործող երեք խոշոր բուքմեյքերական ընկերությունների առկայությունը մեր վճարային տերմինալների լայն ցանցում», - նշել է «Մեգա Պանտերա»-ի առեւտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանը:

 


Էջ 1 Ընդամենը՝ 13