| «Մեգա Պանտերա»-ն ամփոփել է «Հաճելի պահեր» ակցիայի արդյունքները | ||||
|
|
«Մեգա Պանտերա» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում MegaPay ապրանքանիշի ներքո, ամփոփել է հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ը անցկացվող «Հաճելի պահեր» ակցիայի արդյունքները: Ակցիայի ընթացքում 357 վճարողներ հաղթող են ճանաչվել եւ ստացել դրամական պարգեւներ, իսկ վճարումների ընդհանուր քանակը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12%-ով: «Ակցիայի ընթացքում ստացված բազմաթիվ դրական արձագանքները ընկերությանը պարտավորեցնում են մոտ ապագայում էլ ավելի հեշտացնել վճարման գործընթացը` առաջարկելով նորագույն մոտեցումներ»,- նշել է ընկերության առեւտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանը: |
| Նորացված է ( 24.09.2010 18:58 ) |




