ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Սպասարկման կենտրոն

Հաճախորդների սպասարկման կենտրոնի հեռախոսահամարները`

010 546154

099 546154

055 546154

093 546154

«Մեգա Պանտերա»-ն սկսել է համագործակցել «Ադալեվ Ռիա» վճարահաշվարկային ընկերության հետ
PDF Печать E-mail

«Մեգա Պանտերա» ընկերությունը հայտարարել է «Ադալեվ Ռիա» վճարահաշվարկային ընկերության հետ համագործակցության մեկնարկի մասին:

Ինչպես հայտնել են «Մեգա Պանտերա»-ում, MegaPay ակնթարթային վճարումների համակարգին «Ադալեվ Ռիա»-ի միացման շնորհիվ Երեւանի բնակիչները հնարավորություն կունենան ավելի քան 35 օպերատորների ծառայությունները վճարել «Ադալեվ Ռիա»-ի` Դեմիրճյան 40 հասցեում գտնվող մասնաճյուղում:

«Մեր վճարահաշվարկային համակարգի հաճախորդների քանակի աճի եւ պահանջարկի ավելացմանը զուգընթաց` մենք ընդլայնում ենք մեր գործընկերների ցանկը եւ «Ադալեվ Ռիա»-ի հետ համագործակցությունը  դիտարկում որպես եւս մեկ քայլ` ուղղված մեր հաճախորդների համար հարմարավետության բարձրացմանը եւ մասնագիտացված մոտեցում ցուցաբերելուն»,- նշել է «Մեգա Պանտերա» ընկերության առեւտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանը:

«Մեգա Պանտերա»-ի գործընկերների թվում են ՀՀ 7 առեւտրային բանկեր, որոնք վճարումներ են ընդունում MegaPay-ի միջոցով, եւ Idram ինտերնետային վճարային համակարգը:

Նորացված է ( 10.11.2010 14:42 )