| «Մեգա Պանտերա»-ն սկսել է համագործակցել Promo.am խմբակային գնումների ծառայության հետ | ||||
|
|
Մեգա Պանտերա» ընկերությունը հայտարարել է www.promo.am խմբակային գնումների ծառայության հետ համագործակցության մեկնարկի մասին: Այսուհետ www.promo.am-ի բոլոր սպառողները կարող են իրենց հաշիվը լիցքավորել MegaPay ակնթարթային վճարումների համակարգի վճարային տերմինալների լայն ցանցի միջոցով: Հաշվի լիցքավորման համար անհրաժեշտ է գլխավոր մենյուում ընտրել «Այլ վճարումներ» անվանման խումբը, ապա ցանկից ընտրել «promo.am» լոգոտիպով կոճակը, մուտքագրել հաշվեհամարը, գումարը եւ վճարել: Վճարումից հետո սպառողին տրամադրվում է կտրոն: Դրամապանակները կարելի է լիցքավորել ընկերության 360 վճարային տերմինալների միջոցով, որից 283-ը տեղակայված են մայրաքաղաքում, 77-ը` ՀՀ խոշոր քաղաքներում եւ գյուղերում: Promo.am ծառայությունը հիմնված է աշխարհում լայն տարածում գտած բիզնես-մոդելի վրա, որը սպառողներին հնարավորություն է ընձեռում ապրանքներ եւ ծառայություններ գնել 50-ից 90% զեղչով: Ամեն օր հավանական գնորդներին առաջարկվում է մեկ ակցիա, որի ընթացքում կարելի է փոքր գումարով գնել զեղչի իրավունք տրամադրող արժեկտրոն: Ակցիայի կայացման համար դրան պետք է մասնակցի 10 հոգի: |
| Նորացված է ( 09.03.2011 19:08 ) |




