| «Մեգա Պանտերա»-ն սկսել է համագործակցել «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերության հետ | ||||
|
|
«Մեգա Պանտերա» ընկերությունը հայտարարել է «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերության հետ համագործակցության մեկնարկի մասին: Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր խաղադրույքներ են կատարում «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերության ինտերնետային կայքի միջոցով, այսուհետ կարող են իրենց էլեկտրոնային հաշվեհամարները լիցքավորել MegaPay ակնթարթային վճարումների համակարգի տերմինալների միջոցով: Վճարումը կատարվում է առանց միջնորդավճարի, պարզեցված եղանակով: Մասնավորապես, անհրաժեշտ է գլխավոր մենյուում ընտրել «Եվրոֆուտբոլ» կոճակը, մուտքագրել հաշվեհամարը եւ կատարել վճարում որից հետո վճարողին կտրամադրվի անդորրագիր: Վճարումներ կատարելու համար կարելի է նաեւ այցելել «այլ ծառայություններ» բաժին: «Ավելացնելով մեր համակարգում այս ընկերությանը` մենք ապահովում ենք ՀՀ գործող երեք խոշոր բուքմեյքերական ընկերությունների առկայությունը մեր վճարային տերմինալների լայն ցանցում», - նշել է «Մեգա Պանտերա»-ի առեւտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանը: |




