| Առաջարկ գործընկերներին | ||||
|
|
Վճարային տերմինալը հարմարավետության և մատչելիության հիանալի համադրություն է, և, թերևս, հենց այդ է գլխավոր պատճառներից մեկը, որ բարձր տեխնոլոգիաների ժամանակաշրջանում վճարային տերմինալները տարբեր հասարակական վայրերի ներսույթի (ինտերյերի) անբաժանելի մասնիկն են:
Տեղադրելով մեր ընկերության վճարային տերմինալը Ձեր խանութում կամ հասարակական սպասարկման այլ վայրերում` Դուք հնարավորություն կընձեռեք Ձեր հաճախորդներին` անհրաժեշտ վճարումները կատարելու իրենց բնակության վայրին մերձակա, առավել որոշակի` Ձեզ պատկանող տարածքում` նրանց ևս մեկ առիթ մատուցելով հաճախակի այցելելու տվյալ վայր: Վճարային տերմինալը զբաղեցնում է ընդամենը 1 քմ տարածք, և շնորհիվ հավաք (կոմպակտ) տեսքի ու չափերի, այլև հաճելի դիզայնի կարող է տեղադրվել ցանկացած ներսույթում (ինտերյերում) և գրավել հաճախորդների ուշադրությունը: Դրանք սովորաբար տեղադրում են մարդաշատ վայրերում (սուպերմարկետ, բուհ, առևտրային, ժամանցային և մշակութային կենտրոն և այլն) կամ էլ այնպիսի տեղերում, որտեղ անհնար է կամ նպատակահարմար չէ ավանդական միջոցով վճարումներ ընդունել: Եթե Ձեզ հետաքրքրեց առաջարկը, խնդրում ենք զանգահարել «Մեգա Պանտերա» ընկերության գրասենյակ, հայտնել Ձեր տվյալները (կոորդինատները), և մեր աշխատակիցները կպատասխանեն Ձեր հարցմանը սեղմ ժամկետում: ՄեգաՓեյ վճարային տերմինալներն արդեն տեղադրված են ՀՀ մայրաքաղաք Երևանում և հանրապետության խոշոր քաղաքներում (Գյումրի, Արտաշատ, Աշտարակ, Արմավիր, Հրազդան, Աբովյան և այլն): Ընկերության վճարային տերմինալները տեղադրված են մի շարք առևտրի կենտրոններում. սուպերմարկետների ցանցեր, «ԱրմենՏել» ընկերության` Երևան քաղաքի և մարզերի սպասարկման սրահներ, սպառողական լայն ցանց ունեցող վաճառակետեր, մարդաշատ այլ վայրեր: Վճարային տերմինալների հասցեներին կարելի է տեղեկանալ` սեղմելով «Որտե՞ղ վճարել» հղումը: |
|
| Նորացված է ( 08.07.2010 12:49 ) |





